Մայքլ Փենսը խոստացել է վերականգնել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը


01:00 , 30 ապրիլ, 2017

 Նոր բյուջեն թույլ կտա վերականգնելու ԱՄՆ-ի ռազմական հզորությունը՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը՝ տեղեկացնում է Reuters-ը:

 «Նախագահը նախապատրաստել է բյուջեն, որը կվերականգնի մեր ռազմական հզորությունը, կվերականգնի ժողովրդավարության զինանոցը: Եվ հաջորդ տարին մենք կսկսենք ամենահզոր պաշտպանական ծախսերով՝ Ռոնալդ Ռեյգանի ղեկավարած տարիներից ի վեր»,- ասել է Փենսը: