Այն հզոր և հուզիչ պատմություն է Հայոց ցեղասպանության մասին. ամերիկացի ռեժիսորը կոչ է արել դիտել «Խոստումը» ֆիլմը


18:52 , 29 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 Ամերիկացի կինոռեժիսոր-վավերագրագետ և լրագրող Մայքլ Մուրն անդրադարձել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:

Ռեժիսորը կոչ է արել դիտել ֆիլմը` այն անվանելով «հուզիչ և հզոր պատմություն Հայոց ցեղասպանության մասին, որի ցուցադրությունը թուրքական կառավարությունը ցանկանում է խափանել»: Այս մասին վերջինս գրառել է թվիթերյան իր էջում:
 Հիշեցնենք, որ ֆիլմին աջակցող գրություններով և հոլովակներով սոցցանցում հանդես են եկել մի շարք հայտնի անձինք, որոնց թվում են Ջենիֆեր Լոպեսը, Ջորջ Քլունին, Էլթոն Ջոնը, Շերը, Սիլվեստեր Ստալոնեն, Լեոնարդո ԴիԿապրիոն, Էրիկ Պողոսյանը և ուրիշներ:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։