Անոնիմ հարթակ՝ տնտեսվարողներին


17:26 , 29 ապրիլ, 2017

Պետության և մասնավորի միջև երկխոսության ստեղծումը շատ կարևոր է տնտեսական խնդիրների լուծման հարցում:

Картинки по запросу
Գործադիր մարմնի կողմից ՓՄՁ-ների ոլորտում իրականացվող քաղաքականությանը վերջիններիս ակտիվ մասնակից դարձնելու նպատակով ստեղծվել է համացանցային հարթակ, որը հնարավորություն է տալու գործարարներին բարձրաձայնելու խնդիրների ու կոռուպցիոն ռիսկերի մասին առանց բացահայտելու իրենց ինքնությունը:

Սա շատ հարմար միջոց է իրազեկման համար: Հուսանք, որ տնտեսվարողները ակտիվորեն կօգտագործեն այդ հարթակը և կաջակցեն գործադիր մարմնին մի շարք խնդիրների լուծման հարցում: