«Ժողովուրդ». ՀՅԴ-ն ևս մեկ նախարարական պորտֆել չի ստանա, բայց կստանա փոխհատուցում


10:30 , 29 ապրիլ, 2017
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հակառակ ՀՅԴ-ականների պահանջին, չի ցանկանում այս կուսակցությանը գործադիրում ևս մեկ նախարարական պորտֆել տալ: Նա այդ մասին հայտարարել է նաև Սերժ Սարգսյանի մոտ, ու հիմա  որոշվել է Դաշնակցության պահանջը կոմպենսացնել՝ ԱԺ-ում մի փոքր ավելացնելով նրանց դերակատարությունը:
 
Մասնավորապես նախարարական պորտֆելի փոխարեն ՀՀԿ-ն ուզում է ՀՅԴ-ին ԱԺ-ում պաշտոններ տալ՝ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ: Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանից: Վերջինս, ի պատասխան տեղեկությունների, նշեց. «Խնդրիը դրան չի հասել, սպասեք, դեռ որևէ մեկին հայտնի չէ»:
 
Մինչդեռ նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև համագործակցության քննարկումները գրեթե ավարտվել են, ընդհանուր հարցերում եկել են համաձայնության և տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։