Իսրայելական կողմը ալ-Կուդն գյուղային շրջանում տեղափոխել է երկու երկրների միջև հաստատված միջպետական սահմանագիծը


22:17 , 28 ապրիլ, 2017

Իսրայելը սիրիական հակամարտությանը միջամտում է ոչ միայն Արաբական Հանրապետության ռազմավարական նշանակության տարբեր օբյեկտների և լիբանանյան «Հիզբալլահ» կազմակերպության համար նախատեսված սպառազինության մատակարարման ենթակառուցվածքների դեմ պարբերական բնույթ կրող օդային հարվածների միջոցով: Սիրիայի ալ-Կունեյտրա նահանգի՝ Իսրայելի հետ սահմանակից շրջանները վերահսկող տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների հավաստմամբ՝ վերջին մի քանի օրերի ընթացքում իսրայելական կողմը ալ-Կուդն գյուղային շրջանում տեղափոխել է երկու երկրների միջև հաստատված միջպետական սահմանագիծը մոտ 700 մետր խորությամբ և ներկայումս այն փշալարերով պատնեշելու աշխատանքներ է իրականացնում. ընդ որում՝ սիրիացի ընդդիմադիրների հավաստմամբ՝ այս դեպքը եզակի բնույթ չի կրում, սահմանագծի երկայնքով, այլ ուղղություններով ևս իսրայելցի զինծառայողները պարբերաբար նման գործողությունների են դիմում:
Փաստորեն՝ մետրերով սեփական տարածքն ընդլայնելու քաղաքականությունը Թել Ավիվի համար ընդունված գործելաոճ է, և եթե մինչ այս այն հաջողությամբ կիրառվում էր հիմնականում Պաղեստինյան Ինքնավարությանը պատկանող տարածքների հաշվին՝ նոր բնակավայրեր կառուցելու եղանալով, ապա ներկայումս՝ նաև Սիրիայի՝ փաստացի լուրջ վերահսկողությունից դուրս մնացած առանձին շրջաններում:

Image may contain: mountain, sky, grass, outdoor and nature

Image may contain: mountain, sky, grass, outdoor and nature