21:17 , 28 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
ՀՀԿ քաղաքապետի թեկնածու, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն համայնքում քարոզարշավ է իրականացնում, որին ներկա է նաև ավագանու թեկնածու, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նա շեշետեց, որ այսօր երևանցիներին ներկայանում է նախընտրական ծրագրով, բայց ներկայանում է շատ վստահ, քանի որ համոզված, որ իրենց ծրագիրն իրատեսական է:
«Ծրագիրը, որը կազմել է մեր թիմը, չափելի է, կշռելի և իրատեսական ու իրագործելի: Չկա ոլորտ, ուղղություն , որը ներառված չլինի մեր ծրագրում, որովհետև ծրագիրը ձևավորվել է ոչ թե ցանկությունների վրա, այլ տեսել ենք խնդիրը, գիտենք մեկնակետը և կարող ենք իրագործել այդ խնդիրը: Գիտենք նաև մի շարք կարևոր բան, այն է, թե որն է առավել կենսականորեն անհրաժեշտ երևանցուն, թեպետ կարևոր ու անկարևոր խնդիրներ չկան»,- ասաց Արեյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։