Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լը Պենի կուսակցության առաջնորդը հրաժարական է տվել Հոլոքոստի մասին խոսքերի պատճառով


19:30 , 28 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցության ժամանակավոր առաջնորդը հրաժարական է տվել Հոլոքոստը ժխտելու մեջ կասկածանքներից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ժան-Ֆրանսուա Ժալկը պաշտոնավարել է ընդամենը երեք օր՝ մինչև ստիպված է եղել իր տեղը զիջել կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ Սթիվ Բրիուային:
 2000 թվականին տված հարցազրույցում Ժալկը կասկած է հայտնել, որ նացիստները «Ցիկլոն Բ» թունաքիմիկատ են օգտագործել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համակենտրոնացման ճամբարներում մարդկանց զանգվածային ոչնչացման համար: Տեքստի վրա ուշադրություն է դարձրել La Croix թերթի լրագրող Լորան դե Բուասյեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։