Ինչպես են ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիի վրա «զելյոնկա» լցրել


22:00 , 28 ապրիլ, 2017

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են հարձակվում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վրա և «զելյոնկա» լցնում նրա դեմքին:

Դեպքը տեղի ունեցել է ապրիլի 27-ին Օմեգա-Պլազա առևտրի կենտրոնի մոտ: Լուծույթը վնասել է Նավալնիի աչքը, նրան հիվանդանոց են տեղափոխել:

Հոլովակում երևում է՝ ինչպես է Նավալնին դուրս գալիս առևտրի կենտրոնի շենքից, որտեղ գտնվում է Կոռուպցիայի դեմ պայքարի նրա հիմնադրամի գրասենյակը: Հարձակում գործած անձը քաղաքական գործչին սպասել է դռան մոտ և «զելյոնկա» լցրել նրա դեմքին, երբ վերջինս մոտեցել է ավտոմեքենային: