ՀՀ պաշտպանության նախարարը ելույթ է ունեցել Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովին


18:54 , 28 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով, որում հույս է հայտնել, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։
 Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
 «Համատեղ նախագծումն ու միասնական արտադրությունը, մանավանդ ռազմարդյունաբերության ոլորտում, ստեղծում է նոր, հատուկ հարաբերություններ երկրների միջև՝ հնարավորություն տալով ձևավորել ինտենսիվ շփումներ հորիզոնական մակարդակում»,-նշել է Վիգեն Սարգսյանը։ 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։