«Հրապարակ»․ Ձայնահավաք տնօրենները դաս են քաղել գաղտնի ձայնագրությունից.


07:55 , 28 ապրիլ, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի դպրոցների ձայնահավաք տնօրենները դաս են քաղել Դանիել Իոաննիսյանի գաղտնի ձայնագրությունից և ավագանու ընտրությունների շրջանում շատ զգուշավոր են գործում:

Թեև, ըստ սովորույթի, նրանք ժողովներ են անում կոլեկտիվների հետ, հորդորում ընտրել ՀՀԿ-ին, սակայն ցուցակագրումներ չեն անում, խուսափում են ապացույցներ ստեղծելուց, ավելին՝ հորդորում են կոլեգաներին անծանոթների հետ չխոսել ընտրական թեմայով, առավել ևս՝ հեռախոսով:

Ի դեպ, մեկ այլ իմաստով էլ են դաս քաղել՝ ամփոփելով իրենց խոստումներն ու փաստացի բերած ձայները, հասկացել են, որ դրանց փոքր մասն է իրականություն դարձել՝ կոլեկտիվները չեն ենթարկվել հրահանգներին»։