«Հրապարակ». ԱԺ մտնող ԲՀԿ-ի պատգամավորների ցանկը հայտնի է


07:23 , 28 ապրիլ, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲՀԿ-ում արդեն հայտնի է պատգամավորների ցանկը, որ մտնելու է ԱԺ: Ֆրակցիայի քարտուղար է լինելու Վահե Էնֆիաջյանը: Պառլամենտում կլինեն ցուցակի կանայք, որովհետև նրանց տեղաշարժելը գենդերային օրենքի խախտում կնշանակի: Մյուս հաստատուն խումբն «ընտանիքի» ներկայացուցիչներն են` Արգամը և Դավիթը:

Ի դեպ, Արգամ Աբրահամյանը չորրորդ ռեյտինգային ցուցանիշն ապահոված թեկնածուն է (մոտ 34 հազար ձայն), մյուս փեսան` Անդրանիկ Մանուկյանի որդի Դավիթը նույնպես Ֆլեշի փեսայի՝ Սամվել Սանամյանի հետ պայքարում լավ ցուցանիշ է ապահովել (մոտ 21 հազար): Նապոլեոն Ազիզյանի թեմայից հետո հաջորդ քննարկվող թեման Վարդանիկ Ղուկասյանն է:

Ըստ ԲՀԿ-ականների` Վարդևան Գրիգորյանից հետո Գյումրիում հաջորդ լուրջ ցուցանիշն ապահոված Վարդանիկը, ըստ ամենայնի, կմտնի ԱԺ: Այնպես որ՝ ոչ ՀՀԿ-ի, ոչ ԲՀԿ-ի մասով օդիոզների բեռնաթափման նախապես թմբկահարված ծրագիրը չի իրագործվի»: