Գերմանիան դեմքն ամբողջովին ծածկող հագուստն արգելող օրինագիծ է ընդունել


06:52 , 28 ապրիլ, 2017

Tert.am֊ը գրում է․

Գերմանական Բունդեստագը հավանություն է տվել դեմքն ամբողջովին ծածկող հագուստն արգելող օրինագծին, որը վերաբերում է քաղծառայողներին, դատավորներին և զինվորականներին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
«Ինտեգրացիան, բացի ամեն ինչից, նաև նշանակում է, որ մենք պետք է հստակ ներկայացնենք մեր արժեքներն ու ցույց տանք, թե որտեղ են հատվում ուրիշ մշակույթների հանդեպ մեր հանդուրժողականության սահմանները», - հայտարարել է Գերմանիայի Ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզյերը, - «Օրինագիծը, որը մենք հավանության արժանացրինք, մեծ ներդրում է ունենալու այս գործում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ