«United Airlines»-ը պայմանագիր է կնքել ինքնաթիռից բռնությամբ դուրս շպրտված ուղևորի հետ


02:53 , 28 ապրիլ, 2017

Operativ.am-ը գրում է․

Image result

Ամերիկյան «United Airlines» ավիաընկերությունը պայմանագիր է կնքել օդանավից հարկադրաբար դուրս շպրտված բժիշկ ուղևորի հետ: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն հղում տալով «Reuters»-ին:

Փոխհատուցման գումարի չափը պարզ չէ: Ավիաընկերությունը նշել է, որ ամբողջովին պատասխանատվություն է կրում կատարվածի համար:

Նաև ավելացրել է, որ տուժած ուղևորի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո կձեռնարկի բոլոր միջոցառումները սպասարկման որակը բարելավելու ուղղությամբ: