Մանչեսթեր Յունայթեդը 10 ֆուտբոլիստներով ոչ-ոքի խաղաց Մանչեսթեր Սիթիի հետ


01:44 , 28 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է․

Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ. դարպասի գրավում չի արձանագրվել:

Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվել է 85-րդ րոպեին: 84-րդ րոպեին դաշտից հեռացվել է բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին, ով երկու անգամ զգուշացվել է մեկ րոպեի ընթացքում:

Ավելացված ժամանակի առաջին րոպեին վնասվածքից ապաքինված Գաբրիել Ժեզուսը գրավել է Դավիդ Դե Խեայի դարպասը, սակայն մրցավարն արձանագրել է խաղից դուրս վիճակ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ