- Պարո՛ն Մինասյան, մայիսի 1-5-ը կկայանան Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ տակտիկական զորավարժություններ: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ նպատակ ունի:
-Զորավարժությունն ունի և՛ պրակտիկ, և՛ քարոզչական նպատակ: Պրակտիկը՝ հասկանալի է, որ յուրաքանչյուր զորավարժություն փորձ է ստուգել սեփական զինված ուժերի մարտունակությունը, տեսնել խնդիրները, նոր ձևեր մշակել և այլն: Իսկ քարոզչականը նպատակ ունի ստեղծել այն տպավորությունը, որ ադրբեջանական կողմից Հայաստանի և Արցախի հասցեին հնչող ռազմական սպառնալիքներն ավելի լուրջ են:
-Միայն այս երկու նպատակներո՞վ է, որովհետև Ադրբեջանը նաև ապրիլի 16-21-ը նորից լայնամասշտաբ զորավարժություններ էր անցկացրել, որին 30 հազար զինծառայող է մասնակցել:
-Եթե Ձեր հարցը վերաբերում է նրան, թե դա կարո՞ղ է լինել նպատակ նոր ռազմական գործողությունների, ապա կարող եմ ասել՝ այո: Բայց մյուս կողմից էլ հուսով եմ նաև՝ հայկական և արցախյան զինված ուժերը դա հաշվի առնելով նույնպես գտնվում են բարձր պատրաստականության վիճակում: