Մարդկությունը կանգնած է արտերկրային կյանք բացահայտելու շեմին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին ԱՄՆ կոնգրեսում հայտարարել է NASA-ի տնօրենի օգնական Թոմաս Ցուրբուխենը:
«Նման լայն գործունեության պայմաններում՝ կապված կյանքի որոնման հետ, մենք գտնվում ենք պատմության ամենահիմնարար բացահայտումներից մեկի շեմին»,- ասել է նա:
Ցուրբուխենը հիշեցրել է վերջերս NASA -ի իրականացրած կարևոր հայտնագործության մասին, որի համաձայն՝ գիտնականները Երկրի նմանությամբ 7 նոր մոլորակ են հայտնաբերել: Դրանք պտտվում են TRAPPIST-1 աստղի շուրջը:
«Չնայած մենք դեռ չենք հայտնաբերել կյանքի գոյության ակնհայտ ապացույցներ այլ վայրերում, բայց մեր հետազոտողները հասնում են զգալի առաջընթացի, իսկ աստղակենսաբանները գնալով ավելի շատ են մասնակցում NASA-ի առաքելություններին»,- ասել է նա: