Հետաքրքիր նորարարություն Apple-ի քարտեզներում


19:04 , 24 մարտ, 2013

286
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, Apple-ը գնել է մի շատ հեռանկարային նախագիծ։ WiFiSLAM-ը  զբաղվում է մի տեխնոլոգիայի մշակմամբ, որի շնորհիվ հնարավոր է որոշել մարդկանց տեղը փակ տարածություններում։ Գործարքի արժեքը կազմել է 20 մլն դոլար։

Ինչպես հայտնի է, շինություններում և փակ տարածքներում GPS-ը կամ ընդհանրապես չի աշխատում, կամ էլ կորցնում է իր ճշգրտությունը, այդ իսկ պատճառով օգտագործվում է միայն փողոցներում և բաց տարածություններում։ WiFiSLAM-ը հատուկ ալգորիթմների շնորհիվ որոշում է Ձեր դիրքը Wi-Fi ցանցերի նկատմամբ։

Հուսանք, որ շուտով կտեսնեք  Apple-ի քարտեզների խոշոր թարմացումը՝ նոր հնարավորություններով և ֆունկցիաներով։