«Ժողովուրդ». Դա իմ գյուղն ա, ես միշտ էլ շատ ձայներ եմ հավաքել. ճամբարափոխ եղած և պարտված Բազմասեր Առաքելյանը՝ ուղղորդումների մասին


10:15 , 27 ապրիլ, 2017
«Արագածոտնի մարզի Փարպի գյուղի 17/21 ընտրական տեղամասում գրանցված ընտրողների ուղղորդումների և այլ խախտումների մասով ոչ միայն քրեական գործ է հարուցվել, այլև ընտրությունների արդյունքներն են անվավեր ճանաչվել: Ըստ շրջանառվող լուրերի՝ ուղղորդողները եղել են նախկինում ԲՀԿ-ական, իսկ այս ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները:

Մինչդեռ  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Առաքելյանը շտապեց հերքել ուղղորդման փաստը. «Դա իմ գյուղն ա, ես միշտ էլ շատ ձայներ եմ հավաքել»: Նկատենք, որ այս ընտրություններում ԲՀԿ-ն լքած և ՀՀԿ ռեյտինգային ցուցակներով առաջադրված պատգամավորները պարտվեցին, մանդատ չստացան: Առաքելյանն այս կապակցությամբ հայտարարեց, թե ինքը շատ հարգում է ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ ՀՀԿ-ին` զայրանալով, թե. «Այլ հարց չտաք»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։