Վենեսուելան կլքի Ամերիկյան պետությունների կազմակերպությունը. երկրի ԱԳՆ


05:59 , 27 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է․

Վենեսուելան շուտով կսկսի Ամերիկյան պետությունների կազմակերպությունից դուրս գալու գործընթացը: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է երկրի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը, ում կարծիքով ընդհանուր գործընթացը շուրջ երկու տարի կտևի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռոդրիգեսը նախօրեին արդեն զգուշացրել էր, որ երկիրը նման որոշում կկայացնի, եթե ԱՊԿ-ն առանց իր հետ հաշվի նստելու Բոլիվիարական Հանրապետությունում տիրող իրավիճակի շուրջ նիստ կայացնի: 

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբից հարավամերիկյան այս երկրում տեղի են ունենում թեժ հակաիշխանական ցույցեր նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, որոնք հաճախ ոստիկանների հետ բախումներով են ավարտվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ