6 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ թմրանյութ կոշիկների մեջ (Photo)


05:26 , 27 ապրիլ, 2017

Օդեսայի նավահանգստում ուկրաինական հատուկ ծառայությունները կոշիկների մեջ թաքցրած թմրանյութերի մեծ քանակություն են առգրավել: Ընդհանուր առմամբ՝ 180 կգ «կապտագոն» է հայտնաբերվել, որը համարվում է «ամֆետամինի» անալոգային տարբերակը: Սև շուկայում այն ավելի քան 6 միլիոն դոլար կարժենար: Թմրանյութերը պետք է հասնեին Մերձավոր Արևելք, և Ուկրաինան ընդամենը տարանցիկ ուղի էր: