Ինչու են ամերիկացիները նախընտրում իրերը լվալ ինքնասպասարկվող լվացքատներում, ոչ թե տանը:
Այդպիսի հաստատությունների ծառայություններն էժան են, խնայող ամերիկացիները կարծում են, որ դրանցից օգտվելն ավելի ձեռնտու է, քան սեփական լվացքի մեքենա գնելը, հետո էլեկտրականության և ջրի համար վճարելը:
Վարձով բնակարանատերերի մեծ մասը վարձակալներին արգելում է բնակարանում լվացքի մեքենա տեղադրել՝ վախենալով արտահոսքերից և հետագա տհաճություններից: Բայց նույնիսկ սեփական լվացքի մեքենա ունեցողները երբեմն գնում են լվացքատուն՝ ծածկոցներ, բարձեր և այլ խոշոր իրեր լվալու:
Ժամանակակից ավտոմատ լվացքատներում շատ տարբեր հարմարանքներ կան, որոնք հեշտացնում են լվացքի չորացումը և արդուկումը: Բացի դրանից՝ այնտեղ գնալով ավելի հաճախ են անվճար Wi-Fi, սեղանիկներ և սուրճի մեքենաներ տեղադրում: Այնպես որ, լվացքի ընթացքում զբաղմունք կա:
Լվացքատունը մարդկանց հետ ծանոթանալու վայր է: Այնտեղ կարելի է վերջին լուրերը քննարկել ընկերների հետ, ովքեր նույնպես գնացել են լվացք անելու:
Հոգեբանները նշում են, որ լվացքատունը շատերի համար դարձել է հանգստի և մեդիտացիայի յուրատեսակ վայր: Այնտեղ մարդիկ որոշ ժամանակով կտրվում են առօրյա խնդիներից:
ԱՄՆ բնակիչները պարզապես սովոր են լվացքատներից օգտվել: Դա յուրատեսակ ավանդույթ է:
Ավտոմատ լվացքատները լուրջ բիզնես են: ԱՄՆ-ում գրանցված է մոտ 35 000 հանրային լվացքատուն, որոնց ընդհանուր շահույթը հասնում է տարեկան 5 մլրդ դոլարի: Իհարկե, տերերը լվացքատները գնալով ավելի հարմարավետ կդարձնեն այցելուներին գրավելու համար: