Մեր թիմը եկել է ծառայելու, գլուխը կախ աշխատելու՝ հանուն երևանցու. Տարոն Մարգարյան


22:16 , 26 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 4 տարի առաջ մենք մեր թիմով հանդես եկանք «Ավելի լավ Երևան» ծրագրով: Մենք մեր թիմով շատ աշխատեցինք, իրականացրեցինք դրանք, բայց դա չի նշանակում, որ Երևանում անելիքներ չկան. այս մասին Աջափնյակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը:
 «Մեր թիմն այս 4 տարիների ընթացքում՝ շփվելով բնակիչների հետ, լսելով խորհուրդները, բարձրացված բոլոր հարցերը, նախատեսեց հաջորդ 5 տարիների ծրագիրը, այն զարգացման ծրագիրը, որը տանում է Երևանի զարգացումը: Վստահ եղեք, որ մենք մեր փորձառու թիմով կարող ենք դա իրականացնել, այն թիմով, որը օր ու գիշեր ծառայել է երևանցուն»,- ասաց Տ. Մարգարյանը:
 Ըստ նրա՝ խնդիր է բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանումը և իրենց թիմն այս առնչությամբ նախատեսում է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի շքամուտքերի, վերելակների, տանիքների, նկուղների վերանորոգումն ավելի հեշտ դառնա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: