Նա նաև զգուշացրել է համաշխարհային հզոր տերությունների առաջնորդներին՝ հայտարարելով, որ իշխանավորները պետք է խոնարհ լինեն: «Եթե ոչ, ձեր իշխանությունը կքայքայի ձեզ, իսկ դուք՝ այլոց», -ասել է Պապը, որի ելույթը, ձայնագրված Վատիկանում, հեռարձակվել է Վանքուվերում ընթացող կոնֆերանսում, գրում է «BBC»-ին:
«Թույլ տվեք ասել դա բարձրաձայն և հստակ. որքան շատ իշխանություն ունեք, այնքան շատ են ձեր գործողություններն ազդում այլոց վրա, և նույնքան խոնարհաբար դուք պետք է գործեք»,-ասել է նա:
«Ուրախ կլինեի, որ այս հանդիպումը հիշեցրներ ձեզ, որ մենք բոլորս միմյանց կարիքն ունենք և կարող ենք ապագան կառուցել միայն միասին գործելով», -ասել է Պապը: