Ստամբուլում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ


19:22 , 26 ապրիլ, 2017

Ստամբուլում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել է 5 մարդ: Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը:

Տեղեկատվության համաձայն՝ միկրոավտոբուսն ուսանողների է տեղափոխել: Տուժածները հոսպիտալացվել են: Սկսվել է հետաքննություն:

Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ: Տարբերակներից մեկի համաձայն՝ մեքենայում ինքնաշեն պայթուցիկ նյութ է գործի դրվել: