18:24 , 26 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Կոլումբացի գիտնականները պարզել են, որ մշտական հոգնածության և մարդու աղիքների բակտերիաների բաղադրության միջև կապ կա. հայտնում է Информинг.ру-ն: Մասնագետները պնդում են, որ քրոնիկ հիվանդությամբ տառապող մարդիկ ունեն աղիքային որոշակի կենսաֆլորա:
Նշվում է, որ բակտերիաների առկայությունը ստիպում է օրգանիզմին պայքարել դրանց հետ, ինչը հանգեցնում է ֆիզիկական ակտիվության նվազման: Դրա պատճառով էլ շատ մարդիկ իրենց հոգնած են զգում:
Փորձագետների կարծիքով` հիվանդի աղիքների հետազոտությունը թույլ կտա պարզել հիվանդությունը և ճիշտ բուժում նշանակել: