Ուշադրություն. մայիս ամսվա ոչ աշխատանքային օրերը


18:15 , 26 ապրիլ, 2017

Image result for months passingՄայիս ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մի քանի ոչ աշխատանքային օրեր ունեն:

Ոչ աշխատանքային է մայիսի 1-ը, որը երկուշաբթի է: Մայիսի 9-ին նշվող Եռատոնի օրվանից բացի՝ ոչ աշխատանքային կլինի նաեւ նախորդ օրը` մայիսի 8-ը, որը երկուշաբթի է: Դրա փոխարեն աշխատանքային կլինի մայիսի 20-ը՝ շաբաթ օրը։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ը՝ շաբաթ օրը, աշխատանքային կլինի: Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթի օրվա՝ ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխվել է մայիսի 6: