LastPass-ը մեկն է այն տասնյակ հավելվածներից, որոնք ոչ միայն հիշեցնում են գաղտնաբառերը, նաև օգնում գեներացնել նոր, անվտանգ կոդեր: Վիրտուալ էթիկետում ամենատարածված սխալը նույն գաղտնաբառը մի քանի հաշիվներում օգտագործելն է: Հավելվածը չի թողնի նույն գաղտնաբառը գրանցել տարբեր հաշիվների համար:
Չարագործը գաղտաբառի և լոգինի իմացության դեպքում չի կարող մուտք գործել ձեր էջ՝ առանց SMS հաստատման: Կարգավորումներում տեղադրեք երկաստիճան անվտանգություն: Այն գործում է Microsoft-ի, Apple-ի և Google-ի բոլոր ծառայություններում: Երկաստիճան անվտանգությունից հետո պատրաստ եղեք ամեն անգամ հաշիվ մուտք գործելուց առաջ հավաքել այն կոդը, որը կուղարկվի սմարթֆոնին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։