Ուկրաինան քրեական գործ է հարուցել Ադրբեջանի 17 կառույցների ներկայացուցիչների նկատմամբ


21:00 , 26 ապրիլ, 2017
Armtimes.com-ը գրում է.
 Ուկրաինայի գլխավոր դատախազությունն այսօր քրեական գործ է հարուցել Ադրբեջանի 17 պետական կառույցի ու ընկերության նկատմամբ եւ կարող է պահանջել դրա ղեկավարների կամ այլ ներկայացուցիչների արտահանձնումը: Դրանց թվում են Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը, Ադրբեջանի բանկերի միությունը, Ադրբեջանի տնտեսագետների միությունը, Ռուսաստանում Ադրբեջանի առեւտրային ներկայացուցչությունը, շինարարական-ներդրումային «Ակկորդ» եւ մի շարք այլ ընկերություններ: Դրանց ներկայացուցիչները ապրիլի 20-22-ին Յալթայում մասնակցել են միջազգային տնտեսական ֆորումի եւ ինչպես պնդում են Կիեւում, խախտել «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներ մուտքի եւ ելքի մասին» օրենքը:

Բացի այդ, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Ադրբեջանի վերը նշված կառույցների ու ընկերությունների ներկայացուցիչներին մեղադրում է 2014 թվականին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները ճանաչելու եւ թերակղզին Ռուսաստանի հետ վերամիավորելու առնչությամբ ընդունված պատժամիջոցները չեղարկելու մասին կոչեր հնչեցնելու մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։