Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը, Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին. Մամեդյարով


17:06 , 26 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.
 Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին, եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ:
 «Հույս ունենք, որ Մոսկվայում հանդիպումը կդառնա Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով անցկացված կառուցողական բանակցությունների շարունակությունը: Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է Մամեդյարովը։
 Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով և նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացված նախագահների մակարդակով հանդիպմանը կայացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հիմնարար քննարկումներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։