Արտաքին առևտրի 17%-անոց տրամպլինը. 1.2 մլրդ դոլար՝ 2017-ին


12:37 , 26 ապրիլ, 2017

Ըստ ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների՝ 2017 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ի և գործընկեր երկրների միջև առևտրային գործառնությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 246.8 մլն ԱՄՆ դոլար: Այսպսիով՝ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 17%-ով:

Վերոնշյալ տվյալների համաձայն՝ հունվար-մարտ ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը ավելի քան 360 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես՝ 2017 թվականի հունվար-մարտին Հայաստանը արտահանել է 443.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, իսկ ներմուծել՝ 803.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Փաստացի հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը համապատասխանաբար 16.5 և 18 տոկոսով: