«Ավրորա»-ն Հայաստանի միջազգայնացման ճանապարհին կարևորագույն նախագծերից մեկն է. Կարեն Կարապետյան


12:27 , 26 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը Հայաստանի տեղը աշխարհի հումանիտար քարտեզի վրա ամրագրելու տեսանկյունից: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Կարեն Կարապետյանի գրառման մեջ ասվում է. «Ապրիլի 24-ին հայտնի դարձան 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները: Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք ծանոթանում ենք աշխարհի տարբեր ծայրերում ապրող այս հերոսների ոգեշնչող պատմություններին: Մրցանակը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս հերոսներին մեծարելուց ու նրանց պատմությունները մեզ ներկայացնելուց բացի կատարում են մի շատ կարեւոր գործ՝ Հայաստանի տեղն ամրագրում են աշխարհի հումանիտար քարտեզի վրա: Այս նախաձեռնությունը Հայաստանի միջազգայնացման ճանապարհին կարեւորագույն նախագծերից մեկն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ