Ինչո՞վ է տարբերվում ադրբեջանական խնձոր իրացնողը հայ զինվորի վրա կրակող ադրբեջանցուց


11:30 , 26 ապրիլ, 2017

Картинки по запросу ադրբեջանական խնձոր

Արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական փամփուշտից 24 ժամվա ընթացքում զոհվեց հայ հերոս։

Նույն այդ ժամանակահատվածում ՀՀ տարածքում անարգել իրացվում էր ադրբեջանական խնձորը՝ վերածվելով հերթական փամփուշտի, որ ուղղվելու է հայ զինվորի դեմ:

Հետաքրքի՞ր է, ինչո՞վ է տարբերվում ադրբեջանական խնձոր իրացնողը հայ զինվորի վրա կրակող ադրբեջանցուց: Ինչո՞վ է տարբերվում շուկայում խնձորների վաճառքը վերահսկողը այս դեպքում չվերահսկողը ադրբեջանցի զինվորին փամփուշտ մատակարարողից: