Հետախուզվող քաղաքացուն ոչ թե ԱԳՆ–ն է տեղականք տրամադրել, այլ նա է ներկայացրել կեղծ փաստաթուղթ. ԱԳՆ խոսնակ


10:35 , 26 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է այն հրապարակմանը, ըստ որի ԱԳՆ-ն վերջերս տեղեկանք է տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ հիմնավորելով, թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից։ Բալայանը գրառմամբ հերքել է դա։  

«Ցածրորակ լրագրությունը մնալու է այդպիսին, եթե հենց հեղինակները չեն ուզում կատարելագործվել, կրթվել։ Հակառակ դեպքում՝ կդիմեին ԱԳՆ, կիմանային, որ ԱՄՆ դեսպանություն կեղծ փաստաթուղթ է ներկայացվել։ Այդ կապակցությամբ ԱԳՆ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և Ոստիկանություն՝ համապատասխան գործողություններ իրականացնելու համար»,- գրել է Տիգրան Բալայանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ