Քաթիբա ալ-Իմամ Շամիլ իսլամական կառույցը ստանձնել է Ս․Պետերբուրգի մետրոյի ահաբեկչության պատասխանատվությունը


07:52 , 26 ապրիլ, 2017

Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից 3 շաբաթ անց Քաթիբա ալ-Իմամ Շամիլ անվամբ իսլամական կառույցը պատասխանատվություն ստանձնեց հիշյալ ահաբեկչության համար:
Տարածված հայտարարությունը հուշում է, որ Քաթիբա ալ-Իմամ Շամիլն իրեն համարում է ալ-Կաիդայի հովանու տակ գործող կառույց: