Արցախի հյուսիսային ուղղությամբ դեռևս չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել


19:10 , 25 ապրիլ, 2017

 Ապրիլի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից: 

 Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: