Հանքային ջրերի արտադրության «թռիչքը» 2017-ին


18:45 , 25 ապրիլ, 2017

Картинки по запросу Հանքային ջրերԸստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արտադրվել է 5 106.3 հազար լիտր հանքային ջուր: Այսպիսով՝ կարելի է փաստել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն աճել են 14.4%-ով:

ԱՎԾ մեկ այլ տվյալով՝ 8.2% աճ է գրանցվել նաև աղբյուրի ջրի արտադրության ծավալներում: 2017թ-ի հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արտադրվել է 3 528.2 հազար լիտր աղբյուրի ջուր՝ 2016թ-ի նույն ժամանակահատվածում արտադրված 3 261.8 հազար լիտրի փոխարեն: