Երևանում ադրբեջանական խնձոր են վաճառում (Photo, Video)


17:45 , 25 ապրիլ, 2017

Երևանի տարբեր խանութներում ու սուպերմարկետներում ադրբեջանական խնձորների առկայության մասին ահազանգերից ու սոցցանցերում լուսանկարների հրապարակումից մի քանի օր անց էլ՝ այսօր, Երևանի կենտրոնում՝ Սայաթ Նովա փողոցի խանութներից մեկում սպառողը կրկին ադրբեջանական խնձոր է լուսանկարել:

Ֆեյսբուքի օգտատերերից  Սամվել Վանոյանն իր էջում գրում է. 

«Մինչև աչքովս չտեսա, չհավատացի: Էս ազգից տենց էլ բան չհասկացանք, անցած տարի Հայաստանցի զինվորների գլուխ էին կտրում Ղարաբաղի սահմանում, հիմա Երևանի խանութներում ադրբեջանական խնձոր են վաճառում»։

No automatic alt text available.

Իսկ Հրաչուհի Բարսեղյան անունով օգտատերը տեսանյութ է հրապարակել՝