Միջին աշխատավարձի կորը՝ տարեսկզբին


13:57 , 25 ապրիլ, 2017
Картинки по запросу դոլար դրամԵթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, կարող ենք փաստել, որ 2017-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 1.1% աճ: Դրամական առումով այն կազմում է 183 հազար դրամ:

Պետական և մասնավոր հատվածում միջին աշխատավարձը կազմել է համապատասխանաբար 155.12 և 219.61 հազար դրամ: