Մի երթուղայինում 34-37 ուղևոր է կիսապպզած երթևեկում. «Երկիր ծիրանի»-ն շրջայց իրականացրեց Երևանի կանգառներում


13:36 , 25 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

«Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուներն այսօր առավոտյան ժամը 08:00-ից քարոզարշավ են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում: Tert.am-ի հետ զրույցում կուսակցության ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը նշեց, որ շրջել են հատկապես գերծանրաբեռնված կանգառներում:

«Սկսել ենք Գարեգին Նժդեհի հրապարակի կանգառներից, հասել ենք Չարբախ, արձանագրել ենք տրանսպորտի գերծանրաբեռնված վիճակը, մարդիկ կիսապպզած էին, մի երթուղայինում արձանագրեցինք 34 ուղևոր, մյուսում 37. այստեղ դեռ երկուսն էլ, եթե կարողանային ճխտվել կբարձրանային»,- շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ