Tert.am-ը գրում է.
Թուրք պատմաբան և սյունակագիր Թամեր Չիլինգիրը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված նոր հոդված է հրապարակել՝ ներկայացնելով ցեղասպանության շուրջ իր ուսումնասիրության մի մասը:
Չիլինգիրն ընթերցողի ուշադրությանն է ներկայացրել Սև ծովի շրջանի արևմտյան հատվածի՝ պատմական Պոնտոսի տարածքում ապրող հայերի մասին իր հավաքագրած տեղեկությունները՝ շեշտելով, որ այսօր այդ տարածքներում հայ գտնելը շատ դժվար է:
«Այս ցեղասպանությունը 1915թ.-ի ապրիլի 24-ի մեջ տեղավորվող ցեղասպանություն չէ: 1876-1923 թվականներին Օսմանյան կայսրության 4.5 մլն քրիստոնյա քաղաքացի է սպանվել: Շատերն արտաքսվել են իրենց հայրենիքից, որտեղ հազարամյակներ էին ապրել»,- գրում է սյունակագիրը: