Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը


10:15 , 25 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հայտարարությանը:

Ինչպես հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, Թուրքիայի ԱԳՆ-ն, քննադատելով ԱՄՆ նախագահի տարածած հաղորդագրությունը, այն անվանել է «սուբյեկտիվ» ու «ապատեղեկատվության արդյունք»:

«Մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփը կխոսի երկու կողմերի կորուստների մասին», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ հավելելով, որ նման հաղորդագրությունները կարող են զարգացնել փոխադարձ ատելությունը ժողովուրդների միջև:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ