Քորթնի Քարդաշյանի գրառումը՝ նվիրված Ցեղասպանության 102-րդ տարելիցին (video)


09:25 , 25 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղերից մեկը՝ Քորթնի Քարդաշյանը, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Instagram-ում՝ մեջբերելով ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ազդեցիկ խոսքերը:

«Ես կցանկանայի աշխարհում տեսնել այն ուժը, որը կարող է ոչնչացնել անկարևոր մարդկանց այս փոքր ցեղը, որոնց բոլոր պատերազմները տանուլ են տրվել, որոնց կառուցածն ավերվել է, գրականությունը չի ընթերցվել, երաժշտությունը չի լսվել, իսկ աղոթքներն անպատասխան են մնացել:

Առա՛ջ, ոչնչացրե՛ք Հայաստանն ու տեսեք, թե կարո՞ղ եք դա անել: Ուղարկեք նրանց դեպի անապատ, առանց հացի կամ ջրի, այրեք նրանց տներն ու եկեղեցիները, հետո տեսեք, թե արդյոք նրանք չե՞ն ծիծաղելու, երգելու ու աղոթելու կրկին:

Երբ նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի որևէ վայրում, տեսեք, թե նրանք չե՞ն ստեղծելու արդյոք մի նոր Հայաստան»,-մեջբերել է 3 երեխայի մայրը սոցկայքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ