Լիբանանյան բանակը հարձակվել է ԴԱԻՇ-ի ճամբարների վրա. կան զոհեր


06:18 , 25 ապրիլ, 2017

Image resultԼիբանանյան ռազմաօդային ուժերի ուղղաթիռները երկուշաբթի «ռեյդեր» են իրականացրել ահաբեկիչների ճամբարների վրա Սիրիայի հետ սահմանակից Ռաս-Բաալբեկ և Էլ-Կաա քաղաքների մատույցներում։ Ինչպես փոխանցում է LBC հեռուստաալիքը՝ հարձակումներից մեկի ընթացքում հրթիռներն արձակվել են այն վայրի ուղղությամբ, որտեղ անցկացվել է ԴԱԻՇ խմբավորման դաշտային հրամանատարների հանդիպումը։

Գործողության արդյունքում սպանվել և վիրավորվել է ավելի քան 20 զինյալ։ Միաժամանակ լիբանանյան բանակի հրետանին ոչնչացրել է ահաբեկիչների մարտական դիրքերը հարակից լեռնային կիրճերում։

Լիբանանյան զորքերի գործողությունը կատարվել է սիրիական օդուժի՝ Դամասկոսից 60 կմ հեռու գտնվող Արևմտյան Կալյամուն լեռնային տեղանքում ԴԱԻՇ-ի բազայի վրա հարձակմանը զուգահեռ։