Բրիտանիան ողջունում է սիրիական կառավարության վրա ճնշում գործադրող պատժամիջոցները


03:19 , 25 ապրիլ, 2017

Related imageՄեծ Բրիտանիան կշարունակի անել ամեն ինչ Սիրիայում քիմիական հարձակման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար և աջակցում է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Սիրիայի քաղաքացիների նկատմամբ՝ հայտարարել է բրիտանական արտգործնախարարության առաջնորդ Բորիս Ջոնսոնը: Հայտնում է ria.ru-ն:

«Մենք կշարունակենք ջանքեր գործադրել պատասխանատվության ենթարկելու համար նրանց, ովքեր մեղավոր են քիմիական հարձակումներում, այդ թվում ՄԱԿ-ի և ԵՄ-ի միջոցով: Ինչպես նաև մենք կշարունակենք աջակցել ՄԱԿ-ի շրջանակներում դիվանագիտական ճանապարհով իրականացվող միջազգային ջանքերին: Միայն դիվանագիտական կարգավորումը վերջ կդնի Սիրիայի պատերազմին»,- ասվում է Ջոնսոնի՝ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: