Հայտնի թենիսիստի 11-ամյա արտամուսնական դստեր գերշքեղ կյանքը (Photo)


06:53 , 25 ապրիլ, 2017

Ռուս հայտնի թենիսիստ Մարատ Սաֆինը 11-ամյա դուստր ունի՝ Եվա անունով, ում դաստիարակում է մայրը՝ Վալերիա Յակուբովսկայան՝ մարզիկի նախկին սիրեցյալը: Այսօր Վալերիան ամուսնացած է միլիարդատեր Դմիտրի Յակուբովսկի հետ, և միասին դաստիարակում են Մարատի դստերը: Ինչպես արդեն նշեցինք, աղջկա խորթ հայրը միլիարդատեր է, և բնական է, որ երեխան պետք է ապրեր գերշքեղ կյանքով: Հատուկ էլիտար դպրոց նրան տանում են Rolls-Royce-ով կամ Maybach-ով, ընկերուհիների շրջանում նա նորաձևության մարմնացում է: Ամառային արձակուրդներն անցկացնում է Մալդիվյան կղզիներում և իտալական Սարդինիայում, որտեղ նրան հասցնում է խորթ հոր անձնական ինքնաթիռը:

Իր շքեղ կյանքի լուսանկարներով Եվան պարբերաբար կիսվում է սոցցանցերում: