Ադրբեջանցի քաղաքական վտարանդիները ապրիլի 24-ին բողոքի ակցիա են կազմակերպել Ստրասբուրգում


22:00 , 24 ապրիլ, 2017

 Ադրբեջանցի քաղաքական վտարանդիները Ստրասբուրգում բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով վերջ տալ երկրի ներսում ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող ճնշումներին:

 Այս մասին հայտնում  է  ադրբեջանական  azadliq.info   լրատվական  գործակալությունը:
 Ակցիայի մասնակիցները պահանջել են նաև արագորեն ազատ արձակել քաղբանտարկյալներին: Բողոքի ակցիան տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի շենքի առջև:
 Ինչպես նշում են ադրբեջանական անկախ ԶԼՄ-ները, Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: