Բրիտանիայում կինը հայտնաբերել է հանգուցյալ հոր լուսանկարը ծխախոտատուփի վրա


21:17 , 24 ապրիլ, 2017

 Բրիտանիայի Էսեկսի բնակչուհին ծխախոտի տուփի վրա, որպես նախազգուշացում, հայտնաբերել է իր մահացած հոր լուսանկարը, որի թույլտվությունը կինը չի տվել: Այդ մասին գրում է Independent-ը:
 42-ամյա Ջոդի Չարլզը հայտարարել է, որ ծխախոտատուփի նախազգուշացնող լուսանկարի վրա պատկերված է իր հայրը, որը մահացել է 2015 թվականին:
 «Ես 110%-ով համոզված եմ, որ դա նա է, և որ որևէ հնարավորություն լինել չի կարող, որպեսզի ես թույլատրած լինեմ այդ սարսափելի լուսանկարի հրապարակումը: Դա ահավոր տխրեցնում է»,- հայտարարել է կինը:

 Ինչպես նշվում է, Բասիլդոնի Համալսարանի հոսպիտալը, որի ռեանիմացիոն բաժանմունքում է գտնվել կնոջ հայրը, մերժել է նրա մեղադրանքները: