Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին


20:07 , 24 ապրիլ, 2017

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակած «Առաջ» շարժման առաջնորդ, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը Փարիզում այցելել է Կոմիտասի հուշարձան  և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է շարունակել Հայոց ցեղասպանության հիշատակման ավանդույթը: Նա նաև նշել է, որ հարկավոր է շարունակել աշխատել Ցեղասպանության ժխտման քրեականացման ուղղությամբ: