WikiLeaks-ի հիմնադիր Ասանժը գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին


18:43 , 24 ապրիլ, 2017

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իր թվիթերյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության և Թուրքիայի ժխտողականության մասին։ Նա գրել է.

«1.5 միլիոն մարդ է զոհ գնացել Հայոց ցեղասպանությանը։ Ես դա գիտեմ, անձամբ եմ հետաքննել դա, իսկ Թուրքիան փորձում է ծածկել դա»։