Նրա խոսքով՝ պատգամավոր եղած ժամանակ հոգսերը շատ էր, և ինքն իր առօրյա գործերով զբաղվելու ժամանակ չի ունեցել. «Ինչո՞ւ չէ, ժողովրդի հոգսեր էլ, որովհետև լիքը հարցեր կար, անլուծելի էր և մենք օգնում էինք։ Իմ կողմից ես արել եմ ամեն ինչ»,– շարունակեց Մովսիսյանը։
Արձագանքելով դիտարկմանը, թե նորընտիր խորհրդարանն այսօր ավելի լավ են համարում, քանի որ այնտեղ չեն հայտնվել մի շարք անձիք, այդ թվում նաև ինքը՝ Առաքել Մովսիսյանը, գործող պատգամավորն արձագանքեց.«Եթե մեկը տառապում է, որ անպայման պիտի խորհրդարանում լինի, ես նրանց չեմ հարգում։ Անփոխարինելի մարդ չկա, առաջինը ստեղից սկսենք։ Ցանկացած տղա՝ պատգամավոր կլինի, թե պաշտոնյա, եթե իրան երկրում թեկուզ պատգամավոր չեղավ, բայց ես ազգից նեղացավ, ուրեմն՝ ինքը միայն պաշտոնի համար է ապրել»։
Tert.am-ի հարցին, եթե ՀՀԿ-ն ունենա իր կարիքը, կաջակցի՞, թե կշարունակեք հանգստանալ, Առաքել Մովսիսյան պատասխանեց՝ ասելով, թե առանց իր կարիքին սպասելու էլ նա աջակցում է կուսակցությանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: